Այրվածքների կենտրոնի ղեկավարն ասում է, որ պիրոտեխնիկայի օգտագործումից տուժել է վեց մարդ
Այրվածքների կենտրոնի ղեկավարն ասում է, որ պիրոտեխնիկայի օգտագործումից տուժել է վեց մարդ

Այրվածքների կենտրոնի ղեկավար, Գուգա Քաշիբաձեի հայտարարությամբ, անցած գիշեր գրանցվել է պիրոտեխնիկայով վնասվելու վեց դեպք: Տուժածների թվում կան ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ:

Գուգա Քաշիբաձեի խոսքով, հիվանդները վնասվածքներ են ունեցել հիմնականում աջ ձեռքի ու դեմքի շրջանում:

«Երեկ մենք ունեցել ենք չորս պացիենտ, այսօր ընդունել ենք ևս երկուսին: Չորս երեխա և երկու դեռահաս: Ոչ մի լուրջ դեպք չի գրանցվել: Վնասվածքները հիմնականում նկատվում են աջ ձեռքի և դեմքի վրա: Բարեբախտաբար, լուրջ դեպք չի եղել»,- Վրաստանի առաջին ալիքին ասել է այրվածքների կենտրոնի ղեկավար, Գուգա Քաշիբաձեն: