Այն թե ով է ջուր լցնում մեր թշնամիների ջրաղացի վրա, խորհուրդ կտամ լավ ծանոթանաք Մայքլ Կարպենտերի հայտարարությանը. Կվիրիկաշվիլին պատասխանել է Բոկերիային
Ձեր իշխանության արդյունքն է այն, ինչի համար մենք տանջվում ենք, որ դուրս գանք այս փակուղուց,- այս մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է ի պատասխան «Եվրոպական Վրաստան» կուսակցության լիդեր Գիգա Բոկերիայի Ռուսաստանի մասին հարցին:
«Առաջին հերթին հիանում եմ, այն իշխանությունների ներկայացուցչի հայտարարություններով, որոնք մեզ թողել են ծանր ժառանգություն: Ես ոչ մի պլատֆորմի վրա, երբևիցե չեմ ասել, որ Ռուսաստանը բռնազավթիչ երկիր չէ և չի բռնազավթել մեր տարածքները: Մենք միջազգային ասպարեզում շարունակում ենք աշխատանքը ապաբռնագրավման ուղղությամբ և բոլորը դա համարում են դրական քայլ»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan