Այն ոգին, որն առկա էր վարչապետի Ադրբեջան կատարած այցի ժամանակ, ինձ տալիս է այն բանն ասելու հնարավորություն, որ Դավիթ Գարեջիի հարցն կորոշվի հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական շահերը. Դավիթ Զալկալիանի
Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին բարձր է գնահատում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Ադրբեջան:
Նրա խոսքով, քննարկման հիմնական թեմաներից մեկը, Դավիթ Գարեջիի հարցն էր:
«Վարչապետը շատ լավ այց ուներ Ադրբեջան: Դավիթ Գարեջիի թեման քննարկման կարևոր հարցերից մեկն էր: Բնական է և շատ կարևոր, որ մենք մեր ադրբեջանցի գործընկերների, ռազմավարական գործընկերների կողմից պատրաստակամություն ստացանք, որ հարցը հնարավորինս արագ լուծվի, այնպես ինչպես հարիր է մեր ռազմավարական գործընկերությանը, մեր շահերին, այնպես, որ հաշվի առնվի երկու կողմերի շահերը: Հետևաբար, այն ոգին, որն առկա էր վարչապետի Ադրբեջան կատարած այցի ժամանակ, ինձ տալիս է այն բանն ասելու հնարավորություն, որ Դավիթ Գարեջիի հարցն կորոշվի հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական շահերը», – հայտարարել է Զալկալիանին: