Այն մարդիկ, որոնք կթաքցնեն ծանր կամ հատկապես ծանր հանցանքը, կենթարկվեն խիստ պատասխանատվության. Մեզվրիշվիլի
Ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլու հայտարարությամբ, այն մարդիկ, որոնք կթաքցնեն ծանր կամ հատկապես ծանր կատեգորիայի հանցանքը, սպանությունը, կենթարկվեն խիստ պատասխանատվության:
Նաթիա Մեզվրիշվիլին լրագրողների հետ զրույցում ուշադրությունը բևեռել է «Քրեական օրենսգրքում» մտցվելիք փոփոխությունների վրա: Ինչպես նշել է ՆԳ նախարարի տեղակալը, փորձը ցույց է տվել, որ վերջին ժամանակաշրջանում գրանցվել են ծանր և հատկապես ծանր հանցանքի քողարկման դեպքեր:
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն փոփոխություններն այսօր քննարկում է առաջին ընթերցմամբ:
Մասնավորապես, նախագծի համաձայն, կեղծ տեղեկության, կեղծ ցուցմունքի, կեղծ եզրակացության, փորձագիտական հետազոտության օբյեկտի խոցելիության և սխալ թարգմանության համար խստացվում է քրեական պատասխանատվությունը: