Այն, ինչ տեսանք Բաթումիում, ինձ համար բողոքի լավագույն ձևը չէ, սակայն հասկանում եմ դրա բովանդակությունն ու մարդկանց զայրույթը. Թինա Բոկուչավա
Ինձ համար, որպես շարքային քաղաքացու, սա բողոքի ամենալավ ձևը չէ, բայց ես բացարձակ հասկանում եմ դրա բովանդակությունն ու մարդկանց զայրույթը, որովհետև նրանք գողացել են ամենաթանկ բանը ՝ ընտրության ազատությունն ու իշխանափոխությունը ազատ ընտրություններով իրականացման իրավունքը, – այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ, Թինա Բոկուչավան, մեկնաբանելով երեկ Բաթումում տեղի ունեցած միջադեպը:
«Բիձինա Իվանիշվիլին գողացել է ընտրությունները այս մարդկանցից և հասարակության քննադատության հիմնական կիզակետն ու ուշադրությունը պետք է դառնա այդ հսկայական խնդիրը, որին բախվում է մեր երկիրն ու հասարակությունը: Ինչ վերաբերում է հետաքննություն սկսելուն, ապա դա, ինչպես միշտ, ընտրովի արդարություն է: Հիշու՞մ եք Գիգա Մաքարաշվիլիին, ով ամենաակտիվ ակտիվիստներից է: Նման գործողություն իր նկատմամբ իրականացվել է նաև Գորիի պաշտոնյաներից մեկի կողմից, եթե չեմ սխալվում, և, իհարկե, այս պաշտոնյայի դեմ ոչ մի դատական գործընթաց չի սկսվել, քանի որ «Վրացական երազանքը» միշտ թաքցնում է իր նոմենկլատուրան և պաշտոնյաներին», – հայտարարել է Բոկուչավան:
Հունվարի 23-ին, Բաթումիում բողոքի ցույցի ժամանակ, որտեղ ցուցարարները բողոքում էին բուլվարում բազմահարկ շենքի կառուցման դեմ, աղմուկ էր: Ցուցարարները աղբարկղից թափոններ են նետել Աջարիայի գերագույն խորհրդի անդամ Իրակլի Չավլեիշվիլիի վրա: