Այն, ինչ տեղի ունեցավ Օնիում, կենցաղային բախում էր, քաղաքականության և «Վրացական երազանքի» հետ որևէ առնչություն չունեցող. Կախա Կալաձե
Օնիում տեղի ունեցածը կենցաղային բախում էր, քաղաքականությունը և «Վրացական երազանքը» կապ չունեն»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, շատ ցավալի է այն, ինչ տեղի ունեցավ և օրենքի առաջ բոլորը պատասխան կտան:
«Սա կենցաղային բախում է: Քաղաքականությունը և «Վրացական երազանքը» կապ չունեն: Շատ ցավալի է այն, ինչ տեղի ունեցավ և օրենքի առաջ բոլորը պատասխան կտան»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, այս փուլում բացահայտվում է, որ Օնիում տեղի ունեցած հանցանքը քաղաքական մոտիվով չեն գործել և կոնֆլիկն առաջացել է կենցաղային հողի վրա: