Այն ինչ ռուսներն են անում, հարցի քաղաքականացում է, Տատունաշվիլիի հարցով պատասխաններ չունեն և անցնում են գրոհի. Դավիթ Դոնդուա
Վրաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Դոնդուան հայտարարում է, որ վրացական կողմը Ժնևյան բանակցությունների մասնակիցներին փոխանցել է Արչիլ Տատունաշվիլիի փորձաքննության եզրահանգումը:
«Փաստաթուղթը բավականին ծավալուն է և նրա հետ ծանոթանալու համար ժամանակ է հարկավոր: Բացի այդ գոյություն ունի մեծ քանակությամբ լրատվություն: Մենք ունեինք կոնկրետ հարցեր և հնարավորություն ունեինք առանզ եզրահանգմանը ծանոթանալու ստանալ մեր հարցերի պատասխանը: Եզրահանգման թարգմանությունը փոխանցել ենք մասնակիցներին: Եզրահանգումը փոխանցել ենք այն բանի համար, որ նրանք պատկերացում ունենան, թե ինչ տեսակի և ինչ մակարդակի ողբերգություն է տեղի ունեցել»,-նշել է Դոնդուան:
Ինչպես հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Դոնդուան, Արչիլ Տատունաշվիլիի գործով զրույցին տրամադրվել է բավականին մեծ ժամանակ:
«Մենք մանրամասն զրուցել ենք այդ ողբերգության շուրջ: Նշել ենք, որ դա մեկուսացված դժբախտություն չէ, այլ ստացել է վտանգավոր տենդենցիայի տեսք: Հարկավոր է հարցերին տալ պատշաճ պատասխաններ և պատժել հանցագործներին: Լրիվ աջակցություն ենք ստացել համանախագահների և ԱՄՆ-ի ներկայացուցչի կողմից: Ցավոք լսել ենք նաև հնացած և ոչինչ չասող հայտարարություններ: Մի քանի անգամ բողոքեցինք և պահանջեցինք կոնկրետ պատասխաններ: Եթե ասում են, որ դա մահ էր սրտի նոպայով և ոչ թե սպանություն, ապա հարցնում ենք, որտեղ է նրա սիրտը, որտեղ են նրա ներքին օրգանները: Երբ չստացանք այդ հարցերի պատասխանները դիմեցինք բանակցություններին մասնակից Ռուսաստանի ներկայացուցիչներին: Փորձաքննությունը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում և պարզ է, որ այն եզրահանգումը, որը մեզ փոխանցել են Ցխինվալից, իրականացրել են ռուս փորձագետները: Նրանք մեզ մեղադրել են ավելնորդ էմոցիաներ արտահայտելու և հարցի քաղաքականացման մեջ: Ամբողջ օրը այսպես է անցել, կոնկրետ պատասխաններ չենք ստացել»,-նշել է Դավիթ Դոնդուան:
Ժնևում ընթանում է բանակցությունների 44-րդ փուլը:
Հեղինակ -
Edgar Barsegyan