Այն ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում, այն բանի շարունակությունն է, ինչը Վրաստանում սկսվեց 2008-ին. Բեն Հոջես
Այն ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում, այն բանի շարունակությունն է, ինչը Վրաստանում սկսվեց 2008-ին. Բեն Հոջես

Այն ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում, այն բանի շարունակությունն է, ինչը Վրաստանում սկսվեց 2008-ին, – այս մասին «Թվիթերում» գրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի նախկին գլխավոր հրամանատար Բեն Հոջեսը:

Հոջեսը արձագանքել է Բայդեն-Պուտին հանդիպմանը և նշել, որ Ռուսաստանը կանգ է առնում միայն այն ժամանակ, երբ նրան կանգնեցնում են:

«Ռուսաստանը կանգ է առնում միայն այն ժամանակ, երբ կանգնեցնում են: Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, շարունակությունն է այն բանի, ինչը սկսվեց Վրաստանում 2008-ին: Նախագահ Բայդենն ասաց, որ 3-6 ամիս հետո կիմանար, թե ինչպիսի երկխոսություն է ունենալու նախագահ Պուտինի հետ: Ժամանակը սպառվում է», – գրել է Բեն Հոջեսը: