Վրաստանը պետք է անի ամեն բան, որպեսզի պաշտպանվի Ռուսաստանից. գեներալ Բեն Հոջես
Վրաստանը պետք է անի ամեն բան, որպեսզի պաշտպանվի: Պետք է շարունակի համագործակցել դաշնակիցների հետ, այդ թվում Սև ծովի տարածաշրջանում,- այս հայտարարությունն արել է գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը՝ 2008 թվականի 10-րդ տարելիցի թեմայով «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրուցում:
Բեն Հոջեսը եղել է Ամերիկայի զորքի գլխավոր հրամանատար: Հոջեսը հայտարարում է, որ Ռուսաստանի ներխուժումը Վրաստան այն բանի ապացույցն է, թե ինչ պետություն է Ռուսաստանը և սա չպետք է մոռանա արևմուտքը:
«Մենք բոլորս Ռուսաստանի հետ հավանական կոնֆլիկտի առջև ենք: Սա հնարավոր է արտահայտվի տարբեր ձևով – լինի կինետիկ, կոբերտարածքում, լինի հարձակում մեր ինստիտուտների վրա: Բոլորս վտանգված ենք, եթե պատրաստված չենք, ուրեմն հզոր չենք և նրանց հստակ չենք ասել, որ մեզ համար որոշ բաներ անընդունելի են: Վրաստանը պետք է անի ամեն բան, որպեսզի պաշտպանվի Ռուսաստանից»,- հայտարարում է Բեն Հոջեսը: