Այն, ինչ արել է Գիորգի Մարգվելաշվիլին, անարգանք է Վրաստանի օրենսդրության և խորհրդարանի ինստիտուտի նկատմամբ
Այն, ինչ արել է Գիորգի Մարգվելաշվիլին, ցավոք, Վրաստանի օրենսդրության և խորհրդարանի ինստիտուտի նկատմամբ անարգանք է,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն նշել է այն բանից հետո, երբ Գիորգի Մարգվելաշվիլին լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը:
Ինչպես հայտարարել է Կոբախիձեն, օրենսդրական ակտը Վրաստանի կանոնակարգն է, այդ փաստաթղթով, սահմանված է բանավեճերի անցկացման գործընթացը:
«Կանոնակարգի համաձայն, դեռ ելույթ են ունենում դաշինքնները, դրանից հետո սուբյեկտները, այդ թվում փոքրամասնությունը, մեծամասնությունը, փոխխոսնակները, խոսնակը, դրանից հետո զեկուցողը, պարոն նախագահն ունի սեփական եզրափակիչ խոսքով հանդես գալու իրավունք: Կանոնակարգում ճիշտ է կազմված բանավեճի գործընթացը»,- հայտարարել է Կոբախիձեն:
Նրա խոսքով, նախագահն ունի իրավունք՝ պատասխանել բոլոր հարցերին, դրա համար է սահմանված համապատասխան գործընթացը: