Այլևս չենք պատրաստվում քննարկել ընտրական համակարգի նախաձեռնությունը, կոչ ենք անում օպոնենտներին, ժողովրդի աջակցությունը չունենալու մեջ չմեղադրել ընտրական համակարգին. Կախա Կալաձե
Կոչ ենք անում օպոնենտներին, պատրաստվել ընտրություններին և ժողովրդի աջակցություն չունենալու մեջ չմեղադրել ընտրական համակարգին,- այս մասին «վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ՝ Կախա Կալաձեն հայտարարել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:
««Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անունից ցանկանում եմ հասարակությանը պարզաբանել, թե ինչ գործընթացներ են ընթանում վերջին օրերին: Երեկ բոլորը հստակ տեսան, որ բողոքի ցույցի իրական կազմակերպիչը «Ազգային շարժումն» է ՝ իր մասնաճյուղերով: Այս հանրահավաքի պատճառը համամասնական ընտրակարգին անցնելն է, սակայն իրական նպատակը քաղաքական գործընթացն ապակառուցողական ռելսերի վրա տեղափոխելն է:
Հիշեցնեմ, որ այս քաղաքական ուժը տարիներ շարունակ սահմանադրական մեծամասնությամբ ղեկավարում էր երկիրը և երբևէ չի մտածել փոխել ընտրական համակարգը: Ավելին, 2010 թվականին այնպես է իրականացրել սահմանադրական փոփոխությունները, որ նույնիսկ չի քննարկվել ընտրական համակարգի փոփոխության հարցը: Ոչ «ազգային շարժումը» և ոչ էլ այդ գործընթացին ներգրավված ուժերը չեն մտածել դրա մասին, իսկ այժմ ցույց են անց կացնում խորհրդարանի մոտ»,- ասել է Կախա Կալաձեն:
Կախա Կալաձեի հայտարարությամբ, համամասնական ընտրակարգին անցնելու համար ոչ մի բան չի ձեռնարկել նաև Դավիթ ՈՒսուփաշվիլին:
Նրա խոսքով, ցանկանում են ընդիմախոսները դա ճանաչել թե ոչ, «Վրացական երազանքը» կլինի միակ քաղաքական կուսակցությունը որը նախաձեռնել է համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները: