Այազմա-Նինոծմինդա հատվածում վերականգնվել է թեթև մեքենաների երթևեկությունը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ազգային ավտոմայրուղու կմ 94-կմ 146 (Այազմա-Նինոծմինդա) հատվածում։
Նրանց համաձայն՝ կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է ավտոմայրուղու կմ 1-կմ 93 (Կոդա-Այազմա) հատվածում։