Այաթոլլահ Ալի Խամենեի. Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Արևմուտքի պահանջները պատրվակ են Իսլամական Հանրապետության հետ առճակատման համար

20:17, 29.07.2025

Արևմուտքի պահանջները Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միայն պատրվակ են Իսլամական Հանրապետության հետ հակամարտության համար, – այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր Իրանին նոր հարվածների մասին, եթե այն վերսկսի միջուկային աշխատանքները։

Իրանը, որը հերքում է միջուկային զենք ստեղծելու փորձը, պնդում է, որ չի պատրաստվում հրաժարվել ուրանի հարստացման ներքին ծրագրից՝ երեք միջուկային օբյեկտների ռմբակոծության հետևանքով։

«Այն, ինչ նրանք ներկայացնում են որպես միջուկային զենք, հարստացում և մարդու իրավունքներ, պարզապես պատրվակ է։ Իրական պատմությունն ամբողջովին այլ է, և իրանական ժողովուրդը, Աստծո կամքով, չի լքի իր հավատն ու գիտելիքը։ Իսլամական Հանրապետությունը և իրանական ժողովուրդը ցույց են տվել աշխարհին իրենց ուժը, վճռականությունը, կամքը, տոկունությունը և խելամտությունը», – նշել է այաթոլլա Խամենեին։

Նմանատիպ