Այաթոլլահ Ալի Խամենեի - Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը հիմնարար է, ոչ թե մարտավարական
Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը հիմնարար է, ոչ թե մարտավարական,- ասել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին։
Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ԱՄՆ բոլոր նախագահները փորձել են Իրանին հանձնել, ինչը, նրա խոսքով, շատ հստակ ասել է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ամերիկացիները երբեմն ասում են, որ ցանկանում են համագործակցել Իրանի հետ։ Իրանի հետ համագործակցությունը անհնար է Ամերիկայի կողմից սիոնիստական ռեժիմին աջակցության, ամերիկյան ռազմական բազաների առկայության և տարածաշրջանում միջամտության պայմաններում։ Չնայած պատժամիջոցները խնդիրներ են ստեղծել երկրի համար, շատ խնդիրներ լուծելու և երկրի անձեռնմխելիությունը պահպանելու միակ ճանապարհը ուժի միջոցով է», – ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։