Այաթոլլահ Ալի Խամենեի - ԱՄՆ-ն պետք է իմանա, որ եթե նոր պատերազմ սկսի, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ
Այաթոլլահ Ալի Խամենեի - ԱՄՆ-ն պետք է իմանա, որ եթե նոր պատերազմ սկսի, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ

ԱՄՆ-ն պետք է իմանա, որ եթե նոր պատերազմ սկսի, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։

Խամենեիի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հարձակվի որևէ երկրի վրա, բայց իրանական ազգը ուժեղ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա։

«Նորություն չէ, որ նրանք ժամանակ առ ժամանակ խոսում են պատերազմի, ինքնաթիռների, նավերի և հրթիռների մասին։ Անցյալում ամերիկացիները բազմիցս սպառնացել են և ասել, որ քննարկվում են բոլոր տարբերակները, այդ թվում՝ պատերազմի տարբերակը։ Իրանի ժողովուրդը չի ազդվի այդ սպառնալիքներից», – ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։