Այաթոլա Ալի Խամենեի. Ամերիկայի անհեթեթ մեղադրանքներին մեր պատասխանը պարզ է՝ նրանք այս հարցում ոչինչ անել չեն կարող

15:26, 04.06.2025

«Ամերիկայի անհեթեթ մեղադրանքներին մեր պատասխանը պարզ է՝ նրանք այս հարցում ոչինչ անել չեն կարող», – այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։

Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ Խամենեին նշել է, որ հենց իր ներկայությունն է ազդել աշխարհում Ամերիկայի դիրքորոշման կտրուկ անկման վրա։

Իրանի հոգևոր առաջնորդի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը դիմակայել է բոլոր դավադրություններին ու թշնամական գործողություններին։

«ԱՄՆ-ի առաջին խոսքը հետևյալն է՝ Իրանը չպետք է ունենա միջուկային արդյունաբերություն։ Մեր պատասխանը Ամերիկայի անհեթեթ պնդումներին պարզ է՝ նրանք այս հարցում ոչինչ անել չեն կարող։ Միջուկային արդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի գիտության տարբեր ոլորտների վրա։ Ուրանի հարստացումը միջուկային խնդրի բանալին է, և թշնամիները կենտրոնացած են հենց դրա վրա։ Այսօր իսլամական կառավարությունները բազմաթիվ պարտավորություններ ունեն Պաղեստինի հարցում։ Այժմ ոչ մի տեղ չկա քաղաքավարության, չեզոքության կամ համբերության համար։ Այժմ լռելու ժամանակ չէ։ Նրանք մարդկանց սպանում են ռումբերով ու գնդակներով։ Ինչպիսի զզվելի ու չար մարդիկ կարող են լինել։ Ամերիկան այս հանցագործության մեղսակիցն է և պետք է վտարվի տարածաշրջանից։ Եթե որևէ իսլամական պետություն որևէ ձևով աջակցի սիոնիստական ռեժիմին, նրա ճակատին հավերժական խարանը կմնա», – հայտարարել է այաթոլա Խամենեին։

Նմանատիպ