Ախմետ Չատաևի նպատակը Վրաստանում և Թուրքիայում դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներն էին. ՊԱԾ
Ախմետ Չատաևի նպատակը Վրաստանում և Թուրքիայում դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներն էին. ՊԱԾ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչության  ֆինանսավորման, ահաբեկչական գործունեությանը այլ նյութական օգնության և ռեսուրսներով ապահովելու մեղադրանքով ձերբակալել է հինգ մարդու:

«Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի կողմից, այսօր առավոտյան Թբիլիսիում և Ախմետայի շրջանի գյուղեր՝Դուիսիում և Օմալոյում ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի. Զուրաբ Գորնակաշվիլին, Ռուսլան Ալդամովը, Ռամազ Մարգոշվիլին, Բադուր Չոփանաշվիլին և Թեմիրլան Մաչալիկաշվիլին: Ձերբակալված անձինք կապ են ունեցել նոյեմբերի 21-22-ին Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ սպանված ահաբեկիչների և նրանց աջակցող անձանց հետ:

Թեմիրլան Մաչալիկաշվիլին ձերբակալության ժամանակ փորձել է դիմադրել իրավապահներին, կոնկրետ նա փորձել է պայթեցնել նռնակ, երբ հատուկ ջոկատայինները ստիպված են եղել պատասխանել կոշտ գործողություններով և կրակ են բացել նրա ուղղությամբ, արդյունքում նա վիրավորվել է և այս պահին գտնվում է հիվանդանոցում:

Հետաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք ապահովել են Ախմետ Չատաևի և նրա համախոհների դեռ Թուրքիայի տարածք անցնելը Վրաստանի սահմանի Կիրնաթի-Մարադիդիի կանանչ գոտիով և ապա նրա անօրեն կերպով վերադարձը Վրաստան: Նշված անձինք օգնել են նաև խմբավորման անդամներին հասնել մինչև Թբիլիսի, վարձել բնակարան և ապահովել են զենքով:

Հատուկ գործողության ժամանակ սպանված հանցավոր խմբի անդամների բջջային հեռախոսները ուսումնասիրելու արդյունքում, հաստատվել է նաև զենքի պահեստի վայրը: Ամերիկացի գործընկերների հետ համատեղ անց կացված միջոցառումների արդյունքում պահեստից առգրավվել է մեծ քանակությամբ զենք/զինամթերք:

Միջազգային գործընկերների հետ համագործակցելու արդյունքում հաստատվել է նաև հատուկ գործողության ժամանակ ձերբակալված անձի ինքնությունը: Նա Ռուսաստանի քաղաքացի Շոաիֆ Բորզիևն է, ով ահաբեկչության մեղադրանքով հետախուզվում է ինտերպոլի կողմից: Հետաքննության արդյունքում հաստատվել է նաև սպանվածների ինքնությունը, դրանք են՝ ՌԴ քաղաքացի Իբրագիմ Ադաշևը և Ասլանբեգ Սոլտախմադովը:

Հետաքննչական գործողությունների արդյունքում, Գաբրիել Սալոսի փողոցում գտնվող բնակարանից առգրավված Ախմետ Չատաևի համակարգչում հայտնաբերվել են նաև ձայնագրություններ: Ձայնագրությունների համաձայն, Չատաևն ու նրա հանցակիցները ծրագրում էին ահաբեկչություններ Վրաստանում և Թուրքիայում: Նրանց նպատակը դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներն էին:

Այս պահին ընթանում է հանցավոր խմբի հետ կապի մեջ գտնվող այլ անձանց հայտնաբերման գործողություններ:

Հետաքննությունը տարվում է ՔՕ 331-րդ հոդվածով, ինչը նշանակում է՝ ահաբեկչության ֆինանսավորում, ահաբեկչական գործունեությանը այլ նյութական օգնության ցուցաբերում  և ռեսուրսներով ապահովում: Պատիժը սահմանված է 17-ից 20 տարի կան ցմահ բանտարկություն»,- ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ: