Ախմեդ Չատաևին և նրա խմբավորման անդամներին օգնություն ցուցաբերելու նպատակով ՊԱԾ-ը ձերբակալել է ևս մեկ մարդու
Պետական անվտանգության հակաահաբեկչական դեպարտամենտը, դատարանի վճռի համաձայն այսօր Թբիլիսիում ձերբակալել է Վրաստանի քաղաքացի՝ Անատոլի Բերձենիշվիլիին:
ՊԱԾ-ի լրատվությամբ, հետաքննությամբ հաստատված է, որ Անատոլի Բերձենիշվիլին այցելել է Թուրքիա Ախմեդ Չատաևին և նրա խմբավորման անդամներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ձերբակալվածը, Զուրաբ Գորնակաշվիլիի և Զուրաբ Դոիձեի հետ միասին Չատաևին և նրա խմբավորման անդամներին օգնել է հատել Թուրքիա-Վրաստան սահմանը:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 331-րդ հոդվածով, ինչը նշանակում է ահաբեկչությանը աջակցություն և որպես պատիժ է նախատեսում 17-20 տարի:
Հեղինակ -
Edgar Barsegyan