Axios – Դոնալդ Թրամփը մարտի 3-ին հանդիպում կունենա Ուկրաինայի հարցով, ներառյալ ԱՄՆ ռազմական օգնության հնարավոր դադարեցումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին Ուկրաինայի հարցով խորհրդակցություն կհրավիրի։ Այս մասին Axios-ին հայտնել է անանուն աղբյուրը։
Այս հանդիպմանը Թրամփը կքննարկի Ուկրաինային առնչվող քայլերն ու ամերիկյան ռազմական օգնության հնարավոր կասեցումը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը կմասնակցեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, նախագահի խորհրդական Մայք Ուոլցը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։