Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում բացվելու է վերանորոգված հանրային դպրոց
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում բացվելու է վերանորոգված հանրային դպրոց

Ապրիլի 19-ին, հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի կողմից, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում բացվելու է վերանորոգված հանրային դպրոցը:

Դպրոցը բացելու են հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի Վրաստանի գործադիր տնօրեն Մագդա Մաղրաձեն, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը և կրթության և գիտության փոխնախարար Թեյմուրազ Մուրղուլիան:

Այս փուլում Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանում լրիվ վերանորոգվել է 6 հանրային դպրոց:

2016-2017 թվականներին Մցխեթա Մթիանեթիի, Շիդա Քարթլիի, Սամցխե Ջավախեթիի և Ռաճա Լեչխումիի շրջաններում ընդհանուր առմամբ վերանորոգվել է 30 դպրոց: Արդյունքում վերանորոգվել է 70 հազար քառակուսի մետր տարածք և բարեթլավվել է 10 հազարից ավելի աշակերտի կրթական միջավայրը:

Զուգահեռաբար ընթանում է 30 հանրային դպրոցի վերանորոգում, Կախեթիի, Քվեմո Քարթլիի և Սամցխե Ջավախեթիի տարածաշրջաններում: