Ախալքալաք-Կարծախ ճանապարհին և Նաքերալայի լեռնանցքում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Օդերևութաբանական բարդ պայմանների (ձյուն, ուժգին քամի, սահմանափակ տեսանելիություն) պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ35-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Նմանատիպ սահմանափակում է գործում նաև Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածում:
Նշված հատվածներում մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է ցանկացած տիպի ավտոտրանսպորտի համար: