Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհին տրայլերների տեղաշարժը վերականգնվել է
Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհին տրայլերների տեղաշարժը վերականգնվել է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ճանապարհին վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը։

Ճանապարհային վարչությունը հորդորում է բնակիչներին երթևեկել ձմռանը համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։