Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, բարդ օդերևութաբանական պայմանների (ուժգին քամի, ձյունակույտ, սահմանափակ տեսանելիություն) պատճառով, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդայի (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհային հատվածի կմ90-կմ113 մասում և միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհային հատվածի կմ1-կմ36.5 մասում երթևեկությունն արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար:
Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդայի (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: