Ախալցիխեի մունիցիպալիտետում առատ տեղումները խնդիրներ են ստեղծել, տեղում մոբիլիզացված է հատուկ տեխնիկա և ընթանում են մաքրման աշխատանքներ
Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծղրութ գյուղում տեղացած առատ տեղումները գյուղում գտնվող ձորակի վարարում են առաջացրել, ինչի հետևանքով ջրածածկվել է հարակից տարածքը, վնասվել է ներքին ճանապարհը և գյուղում տեղաշարժման խնդիր է ստեղծվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում մունիցիպալիտետի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ տեղում մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, և աշխատանքներն ընթանում են անխափան ռեժիմով։
«Տարերքի հետևանքների վերացման աշխատանքներին ծանոթացել են Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները։
Մունիցիպալիտետի ղեկավարը հանդիպել է տուժած ընտանիքի հետ, զննել առկա իրավիճակը և նշել, որ մունիցիպալիտետը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները խնդիրը ժամանակին վերացնելու համար։
Երեկ տեղացած առատ տեղումները գյուղում գտնվող ձորակի վարարում են առաջացրել, ինչի հետևանքով ջրածածկվել է հարակից տարածքը, վնասվել է ներքին ճանապարհը և գյուղում տեղաշարժման խնդիր է ստեղծվել»,— ասված է Ախալցիխեի մունիցիպալիտետի տարածած տեղեկատվության մեջ։