Ավտոմոբիլային Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Ռիկոթի հատվածում երթեւեկությունը վերականգնվել է

10:11, 26.02.2025

Ավտոմոբիլային Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Ռիկոթի հատվածում երթևեկությունը վերականգնվել է։

Գերատեսչության հաղորդմամբ, Ռիկոթիին պատուհասած ձնահյուսից ճանապարհը մաքրելու աշխատանքներն ավարտվել են։

«Ռիկոթիի հատվածի 141-րդ կմ-ում ձնահյուսից ճանապարհը մաքրելու աշխատանքներն ավարտվել են, տրանսպորտային միջոցների երթեւեկությունը ամբողջությամբ վերականգնվել է։ Ձնահոսքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ձյան ինտենսիվ տեղումների պատճառով հատուկ տեխնիկան շարունակական ռեժիմով շարունակում է ճանապարհների մաքրման աշխատանքները Ռիկոթի մայրուղու ողջ հատվածում»,– նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ