Ավստրիայում գնացքը բախվել է ուղևորատար ավտոբուսին
Ավստրիայում գնացքը բախվել է ուղևորատար ավտոբուսին

Ավստրիայում գնացքը բախվել է ուղևորատար ավտոբուսին: Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, արդյունքում զոհվել է մեկ մարդ, տուժել՝ 11-ը: Նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում, Գրաց քաղաքում, տեղի ժամանակով 08:00-ին:

Շտիրիի դաշնային հողի ոստիկանության տեղեկությամբ, գնացքը ուղևորատար ավտոբուսին է բախվել ավտոճանապարհի և երկաթուղու խաչմերուկում:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարում են, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ դեպքի վայրում դեռևս չեն ավարտվել տարհանման աշխատանքները:

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն: