Ավստրիայում ապաստան փնտրողը պետք է վճարի 840 եվրո և հանձնի բջջային հեռախոսը
Ավստրիայում ապաստան փնտրողը պետք է վճարի 840 եվրո և հանձնի բջջային հեռախոսը

Ավստրիայի կառավարությունը մշակել է ապաստան շնորհելու նոր կանոններ, որոնց համաձայն, ապաստան փնտրողը պետք է վճարի 840 եվրո և հանձնի բջջային հեռախոսը: Տեղեկությունն այս մասին տարածել է Zeit գերմանալեզու հրատարակությունը:

Նշված գումարով վճարվելու են ապաստան ստանալու դիմումի քննարկման հետ կապված ծախսերը, իսկ միգրանտի հեռախոսներում ստուգվելու են տվյալները:

Օրինագծի համաձայն, քրեական հանցանքի համար հետախուզման մեջ գտնվող միգրանտներին անհապաղ կարտաքսեն: Բացի այդ, եթե ապաստան փնտրողները ժամանակավոր վերադառնան հայրենիք, նրանք կկորցնեն Ավստրիայում բնակվելու իրավունքը:

Ավստրիայի կողմից մշակված միջոցների համաձայն, փախստականները Ավստրիայի քաղաքացիություն 6 տարվա փոխարեն կկարողանան պահանջել 10 տարի հետո: