Ավստրիայի ոստիկանության հաղորդմամբ, ահաբեկչական հարձակման գլխավոր կասկածյալը Հյուսիսմակեդոնացի տղամարդ է
Ավստրիայի ոստիկանության հաղորդմամբ, ահաբեկչական հարձակման գլխավոր կասկածյալը Հյուսիսմակեդոնացի 20-ամյա տղամարդ է: Ավստրիական «Կրոնեն Ցայտունգ» հրապարակման տեղեկությամբ, հարձակվողը ունեցել է նաև Ավստրիայի քաղաքացիություն, նա եղել է դատապարտված և բանտից ազատվել էր 2019 թվականի դեկտեմբերին:
Կասկածյալը Ավստրիայում դատապարտվել էր ահաբեկչական խմբավորում ստեղծելու համար:
Ավստրիական լրատվամիջոցները գրում են, որ արյունահեղությունից առաջ, հարձակվողը երդում է տվել այսպես կոչված Իսլամական պետության նոր ղեկավար, Աբու Իբրահիմ Ալ-Հաշիմ Ալ-Ղուրայիշի առաջ:
Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են լուսանկարներ, որտեղ կասկածյալը նկարահանված է ատրճանակով, Մաչետեով և Կալաշնիկով ինքնաձիգով:
Հարձակման գլխավոր կասկածյալը սպանվել է ոստիկանության կողմից: