Ավստրիայի Գրաց քաղաքում դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 11-ի։
Ավստրիայի Գրաց քաղաքում դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։
BBC-ի փոխանցմամբ՝ վիրավոր կանանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Հարձակվողը 21-ամյա ավստրիացի տղամարդ է Գրացից։ Նա նույն դպրոցի նախկին աշակերտ է, բայց չի ավարտել ուսումը։
Նա ինքնասպան է եղել դպրոցի զուգարանում։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը զինված է եղել երկու հրազենով։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնում են, որ նա օրինական կերպով տիրապետել է երկու զենքերին։ Հարձակման դրդապատճառը պարզելու համար հետաքննություն է ընթանում։
Ավստրիան եռօրյա սուգ է հայտարարել Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո։