Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գրացում, դպրոցի վրա զինված հարձակումից հետո երկրում հայտարարվել է եռօրյա սուգ։
Վերջին տվյալներով՝ հարձակման ժամանակ զոհվել է ինը և վիրավորվել 12 մարդ։ Հարձակվողը 21-ամյա ավստրիացի է, Գրացից։ Նա նույն դպրոցի նախկին աշակերտ է, բայց չի ավարտել ուսումը։ Նա ինքնասպան է եղել դպրոցի զուգարանում։
Ավստրիայում հայտարարվել է եռօրյա սուգ Գրաց քաղաքի դպրոցի վրա զինված հարձակման կապակցությամբ
Ավստրիայում հայտարարվել է եռօրյա սուգ Գրաց քաղաքի դպրոցի վրա զինված հարձակման կապակցությամբ։
Վաղը՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ին, դպրոցի վրա հարձակման տեղի ունեցած ժամին, ամբողջ երկրում կհայտարարվի լռության րոպե՝ զոհերի հիշատակին։
Ներքին գործերի նախարար Գերհարդ Յարները հայտարարել է, որ վերջին տվյալներով, հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը։
Հարձակվողը 21-ամյա ավստրիացի է Գրացից։ Նա նույն դպրոցի նախկին աշակերտ է, բայց չի ավարտել ուսումը։ Նա ինքնասպան է եղել դպրոցի զուգարանում։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը զինված է եղել երկու հրազենով։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պնդում են, որ նա օրինական կերպով տիրապետել է երկու զենքերին։ Հետաքննություն է տարվում՝ հարձակման դրդապատճառը պարզելու համար։ Կրթության նախարար Քրիստոֆ Վիդերկերը հայտարարել է, որ դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, որոշ ժամանակով փակ կլինի։