Ավստրիայի դեսպան. Դեռ հույս ունեմ, որ երբ պատշաճ պայմաններ ստեղծվեն, «Միացյալ ազգային շարժումը» կստորագրի Շառլ Միշելի համաձայնագիրը

16:31, 05.06.2021

Ապրիլի 19-ը շատ կարևոր օր էր: Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները օգնեցին Վրաստանին գտնել քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք, բայց վերջում դա պետք է որոշեն վրաց առաջնորդները, – այս մասին հայտարարել է Վրաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանը:

Ըստ նրա, Վրաստանը ցույց տվեց ժողովրդավարության հասունությունը, երբ հաղթահարեց ճգնաժամը:

«Ընդդիմությունը սկսել է մտնել խորհրդարան, և մենք ուրախ ենք նշել, որ «Միացյալ ազգային շարժումը» նույնպես որոշում է կայացրել մտնել խորհրդարան: Ես դեռ հույս ունեմ, որ երբ պատշաճ պայմաններ ստեղծվեն, նրանք կստորագրեն Շառլ Միշելի համաձայնագիրը և կնպաստեն այս համաձայնագրի իրագործմանը՝ թե կետ առ կետ, թե ոգով», – ասաց Թոմաս Մյուլմանը:

Նմանատիպ