Ավստրիան փակում է յոթ մզկիթ և վտարում մի քանի իմամի. Սեբաստիան Կուրց
Ավստրիան փակում է յոթ մզկիթ և վտարում մի քանի իմամի:
Այս մասին հայտարարել է Սեբաստիան Կուրցը:
Ինչպես գրում է Associated Press-ը, նշված միջոցներն ուղղված են «քաղաքական իսլամի« և մզկիթները արտասահմանից ֆինանսավորելու դեմ:
Սեբաստիան Կուրցի հայտարարությամբ, Վիեննայում փակվելու է թուրքական մզկիթը, որը թուրքական ազգայնական գաղափարների տարածողն է, ինչպես նաև կառավարության գործողություններն ուղղված են «Արաբական կրոնական հանրության» դեմ, որը ղեկավարում է 6 մզկիթ:
Ավստրիայի կառավարության որոշումը հիմնված է 2015 թվականին ընդունված օրենքի վրա, որն արգելումէ կրոնական խմբերի արտասահմանից ֆինանսավորումը: