Ավստրիան, Գերմանիան, Նիդերլանդները, Դանիան և Հունաստանը Եվրամիության նոր շրջանակի ներքո անհապաղ բանակցություններ են սկսում Ռուանդայի հետ՝ արտաքսման կենտրոն ստեղծելու վերաբերյալ

21:18, 16.11.2026
Ավստրիան, Գերմանիան, Նիդերլանդները, Դանիան և Հունաստանը Եվրամիության նոր շրջանակի ներքո անհապաղ բանակցություններ են սկսում Ռուանդայի հետ՝ արտաքսման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Ավստրիայի կառավարությանը։
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերի և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի խոսքով՝ այն ապաստան հայցողների առաջին արտաքսումը, որոնց հայրենիք վերադարձնելն անհնար է, 2027 թվականին իրականացնելու համար անհրաժեշտ է բանակցություններն արագ վարել։
Բարձրաստիճան պաշտոնյաներն այս մասին խոսել են մամուլի ասուլիսի ժամանակ։

Նմանատիպ