Ավստրիական մամուլի տվյալներով՝ վերջին տվյալներով Ավստրիայի Գրաց քաղաքում դպրոցի վրա հարձակման արդյունքում տասը մարդ է զոհվել, առկա տեղեկատվության համաձայն՝ հարձակվողը եղել է նույն դպրոցի նախկին աշակերտը

15:45, 10.06.2025

Ավստրիական մամուլի տվյալներով՝ Գրաց քաղաքում դպրոցի վրա հարձակված անձը, ըստ ենթադրությունների, 22-ամյա նույն դպրոցի նախկին աշակերտն է։ «Salzburger Nachrichten» թերթը գրում է, որ նա զինված է եղել երկու հրազենով։

Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է տասը մարդ։ Քաղաքի քաղաքապետ Էլկե Քարի հայտարարությամբ՝ զոհվածների թվում է նաև հարձակվողը։ «Kronen Zeitung»-ի տվյալներով՝ նա ինքնասպան է եղել՝ զուգարանում կրակելով իր վրա։ Ոստիկանությունը դեռևս հարձակվողի ինքնության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արել։

Տեղական մեդիայի տվյալներով՝ սպանվածների թվում առնվազն յոթ աշակերտ կա։ Կան նաև վիրավորներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ։ Ոստիկանությունը հայտնում է, որ այս պահին վտանգը վերացված է։

Իրավապահները քաղաքացիներին հորդորում են խուսափել դպրոցի հարակից տարածքից։ Դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, գտնվում է քաղաքի երկաթուղային կենտրոնական կայարանի մոտ։

Գրացը Ավստրիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է։

Նմանատիպ