Ավստրալիայում ջրհեղեղի հետևանքով ջրով ծածկվել է մոտ 200 բնակելի տուն
Ավստրալիայի հյուսիսում, Քուինսլենդի նահանգում ջրհեղեղի հետևանքով ջրով ծածկվել է մոտ 200 բնակելի տուն:
Վատ եղանակները և հորդարատ անձրևները վարարել են Հերբերտ գետը, որի արդյունքում ջուրը դուրս է եկել գետի ափերից:
Աղետի գոտուց բնակչությանը տարհանել են: Աղետի պատճառով վնասվել են նաև վարչական շինությունները:
Հեղինակ -
Edgar Barsegyan