Ավստրալիայում հրդեհի հետևանքով տուժածներին լրացուցիչ կհատկացվի 40 միլիոն դոլլար
Ավստրալիայի իշխանությունը հրդեհի հետևանքով տուժածների համար լրացուցիչ կհատկացնի 40 միլիոն դոլլար: Այս գումարը ծախսվելու է սննդամթերքի, կոմունալ վճարումների, հագուստի և վառելիքի վրա: Ավստրալիայի կառավարության ղեկավարի որոշումը հրապարակվել է պաշտոնական կայքէջում:
«Հուսով ենք, որ այս գումարով կօգնենք 10 հազարավոր մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել օրեր և շաբաթներ»,- ասվում է Ավստրալիայի վարչապետի հայտարարության մեջ:
Կառավարության նախաձեռնությամբ, հաշվի է առնված հրդեհների հետևանքով տուժած բազմազավակ ընտանիքներին օգնություն:
Ավստրալիայում մասշտաբային հրդեհները մոլեգնում է սեպտեմբերից, որի հետևանքով այրվել է ավելի քան 8 միլիոն հեկտար հողատարածք, ոչնչացվել՝ ավելի քան 2 000 տուն, զոհվել է 28 մարդ: