Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով հրշեջ է զոհվել
Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով հրշեջ է զոհվել

Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է հրշեջ։ «Reuters»-ի հաղորդմամբ՝ Սիդնեյի հյուսիսում՝ հրդեհը մարելու ժամանակ, հրշեջի վրա ծառ է ընկել։

Տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել Սիդնեյից մոտ 200 կիլոմետր հյուսիս՝ Բուլախդելա քաղաքի մերձակայքում։ 59-ամյա տղամարդը մահացել է տեղում։

Անտառային հրդեհները Ավստրալիայում արդեն իսկ բազմաթիվ տներ են ոչնչացրել։ Երկուշաբթիի դրությամբ Նոր Հարավային Ուելս նահանգում հրդեհները շարունակվում են 50-ից ավելի օջախներում։ Պաշտոնյաներն ասում են, որ որոշ վայրերում հրդեհը վերահսկվում է, սակայն բնակիչներին նախազգուշացրել են, որ դեռ չվերադառնան իրենց տներ։