Ավիաընկերության տվյալներով վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորները և անձնակազմի անդամները մահացել են

13:11, 18.02.2018

Ինքնաթիռում, որը վթարի է ենթարկվել Իսպահանի նահանգում, գտնվում էր 66 մարդ,-այս մասին գրում են իրանական գործակալությունները:

Aseman Airlines ընկերությունում նույնպես հաստատել են ուղևորների և օդանավի անձնակազմի մահվան լուրը:

Ինչպես հայտնի է ATR 72-500 ինքնաթիռը կատարում էր Թեհրան-Յասուջ ավիաչվերթը: Օդանավը կործանվել է լեռնային շրջանում, Սեմիրոմ բնակելի շրջանի մոտակայքում:

Ինքնաթիռում գտնվում էր 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

 

Նմանատիպ