Քրիստոնյաների մի մասը Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշում է ապրիլի մեկին: Ավետարանական-լյութերանական եկեղեցին Զատիկը նշում է ապրիլի մեկին: Հաշտեցման եկեղեցում տոնական պատարագը սկսվել է ժամը 11:00-ին:
Պատարագը անց է կացնում եպիսկոպոս Մարկուս Շոխը:
Երեխաները կազմակերպել են թատերականացված ներկայացում, Հիսուս Քրիստոսի հարության թեմայով:
Հարությանը նախորդում է 40-օրյա պահքը: Երեկ, հաշտեցման եկեղեցում տեղի է ունեցել համերգ:
Պատարագից հետո, ներկա գտնվող հավատացյալներին կհյուրասիրեն թեյով:
Հեղինակ -
Edgar Barsegyan