Ավարտվել է «Շեվարդենի 2023» հետախուզական իրավիճակային դաշտային զորավարժությունները
Ավարտվել է «Շեվարդենի 2023» հետախուզական իրավիճակային դաշտային զորավարժությունները

1-ին հետևակային բրիգադի «Խցիսի» ուսումնական կենտրոնի հարևանությամբ անցկացվել է «Շևարդենի 2023» հետախուզական իրավիճակային դաշտային զորավարժությունը։

Զորավարժությանը մասնակցել են ՊԲ Արեւելյան հրամանատարության ենթակա բրիգադների հետախուզական ստորաբաժանումները։

Ցուցադրական վարժանքներում հետախուզական խմբերը իրականացրել են երթուղային հետախուզական և շփման արձագանքման գործողություններ։

Տեղորոշումը նախապես ուսումնասիրելու համար զորամասերը վարժանքներում կիրառել են հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները վերապատրաստվել են հետախուզական անօդաչու թռչող սարքերի, հետախուզական ջերմային սարքերի և ջերմային թիրախների օգտագործման վերաբերյալ։

Վարժանքի նպատակն էր բարելավել Արևելյան հրամանատարության ենթակա ստորաբաժանումների կողմից հետախուզական գործողությունների կատարումը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։