Ավարտվել է հատուկ գործողության ուժերի աերոմոբիլ պատրաստման դասընթացը
Ավարտվել է հատուկ գործողության ուժերի աերոմոբիլ պատրաստման դասընթացը

Հանրային հետախուզության աշխատակիցները մայոր Գելա Ճեդիայի անվան Հատուկ գործողությունների ուժերի ուսումնական կենտրոնում ավարտել են ավիացիոն վարժանքը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ պարապմունքը մեկ շաբաթ անցկացվել է Մուխրովանի բազայում, որտեղ մարզվողները պարաշյուտային և աերոմոբիլային վարժանքներ են անցել։

Դասընթացի ավարտի արարողությունը տեղի է ունեցել Մուխրովանիում, որտեղ շրջանավարտներին վկայականներ է հանձնել հատուկ գործողության ուժերի շտաբի պետ, գնդապետ Օթար Դոլիձեն։ Արարողությանը ներկա էին հետախուզական ուսումնական հաստատությունների ղեկավարները։