Ավարտվել է Բորջոմի-Բաղի-Տբա-Ցեմի ճանապարհի 5,5 կմ հատվածի վերականգնումը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկացմամբ՝ ավարտվել է ներքին պետական նշանակության Բորժոմի–Բաղի–Թբա–Ցեմի ավտոճանապարհի 5.5 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները։
Թարմացված հատվածը գտնվում է Բորժոմիի մունիցիպալիտետում և սպասարկում է առողջարանային Սադգերի, Թբա և Ցեմ գյուղերին։ Այն հիմնականում անցնում է բնակեցված տարածքներով, ինչի պատճառով ճանապարհի անվտանգ և հարմարավետ ենթակառուցվածքների ապահովումն առանձնահատուկ կարևորություն ունի տեղացի բնակիչների և զբոսաշրջիկների համար։
«Նախագծի շրջանակում իրականացվել է ճանապարհի տեխնիկական պարամետրերի բարելավում, երթևեկելի մասի վերանորոգում և լայնացում, ջրահեռացման կյուվետների, խողովակների և այլ արհեստական կառույցների վերականգնում և կառուցում։ Կարգավորվել են մուտքերը դեպի բնակիչների բակեր և միացումները տեղական ճանապարհներին։ Նաեւ կառուցվել է ավտոբուսի կանգառ, նշանշվել է երթևեկելի մասը, տեղադրվել են ճանապարհային նշաններ։
Թարմացված ճանապարհը էապես կբարելավի գյուղերում ապրող ընտանիքների տեղաշարժի պայմանները։
Նախագիծը ֆինանսավորվել է պետական բյուջեից, իսկ դրա արժեքը կազմել է 5.2 միլիոն լարի։
Բորժոմի–Բաղի–Թբա–Ցեմի ճանապարհի մասշտաբային, կապիտալ վերանորոգումը ավտոճանապարհների վարչությունը սկսել է 2022 թվականին, որի շրջանակում վերանորոգվել էր 6.5 կմ ճանապարհ», – նշված է ավտոճանապարհների վարչության հայտարարության մեջ։