Ավարտվեց միջազգային դիպուկահարների դասընթացը
Ավարտվեց միջազգային դիպուկահարների դասընթացը

Միջազգային դիպուկահարների դասընթացի ավարտական արարողությունը տեղի է ունեցել Մուխրովանիի մայոր Գելա Չեդիայի անվան հատուկ գործողությունների հրամանատարական բազայում: Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կլատեիշվիլին, հրամանատարության ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ վրացի հրահանգիչների կողմից ղեկավարվող երկշաբաթյա միջազգային դասընթացին մասնակցել են Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Բելգիայի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչներ: Զինծառայողները կատարել են կրակային վարժություններ տարբեր հեռավորություններից՝ դժվարանցանելի տեղանքում և կատարելագործել են հեռահար կրակոցների հմտությունները։

Շրջանավարտները եզրափակիչ կրակոցներն անցկացրել են բազայի հրաձգարանում, որտեղ ցուցադրել են իրենց ճշգրտության և պրոֆեսիոնալիզմի մակարդակը՝ դիպուկահար հրացաններով՝ տարբեր հեռավորությունների վրա։

Միջոցառումների ժամանակ շրջանավարտներին շնորհվել են վկայականներ և կրծքանշաններ։

Միջազգային դիպուկահարների դպրոցի դասընթացի նպատակն է խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական հաստատությունների հետ, բարձրացնել փոխգործունակության մակարդակը և կիսվել միջազգային փորձով։