Ավագ քահանա Գիորգի Սանամաշվիլի. Պատրիարքական գահի տեղապահ Սրբազան Շիոն մինչև Պատրիարքի քառասունքը ամեն կիրակի և տոնական օր Սիոնի տաճարում պատարագ կմատուցի
Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական սպառնալիքների և Իրանի կառավարության կոչի ֆոնին իրանցիները հավաքվում են երկրի գլխավոր էլեկտրակայանների և կամուրջների մոտ։
Մամուլի տարածած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ հավաքվում երկրի գլխավոր ռազմավարական օբյեկտների մոտ։ Իրանցիները հավաքվել են երկրի հարավ-արևմուտքում՝ Ահվազում գտնվող կամարակապ կամրջի երկայնքով, իսկ մեկ այլ լուսանկարում երևում են մի քանի մարդիկ, ովքեր կանգնած են Թեհրանի մոտակայքում գտնվող «Շահիդ Ռաջաի» էլեկտրակայանի դիմաց։
Տեղեկության համար նշենք, որ այսօր Իրանի կառավարությունը կոչ է արել ուսանողներին, մարզիկներին, արվեստագետներին և տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցներին հավաքվել էլեկտրակայանների շուրջ և կազմել «կենդանի շղթա»։ Իրանի երիտասարդության հարցերով նախարարի տեղակալի խոսքով՝ «կենդանի շղթաների» ակցիան ուղղված է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասարակական հաստատություններին հասցվող հարվածների դեմ բողոքին։
Միևնույն ժամանակ, «Financial Times»-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն այս կոչն արել են այն ֆոնին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը սպառնում են հարվածներ հասցնել Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին։