Աուդիտի գրասենյակը հայտնում է, որ հարցաքննվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ «Թբիլիսիի քաղաքական հետազոտությունների դպրոցի» կազմակերպած միջոցառման վերաբերյալ
Պետական աուդիտի գրասենյակը հայտարարել է, որ համակարգված և փուլ առ փուլ կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ կապված «Թբիլիսիի քաղաքական հետազոտությունների դպրոցի» կողմից Վրաստանի կառավարության համաձայնությունն առանց ստանալու դրամաշնորհ ստանալու ենթադրյալ դեպքի հետ։
Գերատեսչության տվյալներով՝ հարցաքննվելու են խնդրին առնչվող տեղեկություններ ունեցող բոլոր անձինք, և ուսումնասիրվելու է համապատասխան ամբողջ փաստաթղթաշրջանառությունը։
«Մշտադիտարկման գործընթացի շրջանակում Պետական աուդիտի գրասենյակը համակարգված և փուլ առ փուլ կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Դա ներառում է խնդրի վերաբերյալ տեղեկություններ ունեցող բոլոր անձանց հարցաքննումը և համապատասխան բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը», – նշել են գերատեսչությունում։
Խնդիրը վերաբերում է այն հաղորդումներին, ըստ որոնց՝ անցկացվել է կրթական սեմինար՝ կազմակերպված «Թբիլիսիի քաղաքական հետազոտությունների դպրոցի» ղեկավար Արմազ Ախվլեդիանի կողմից և ֆինանսավորված Եվրոպայի խորհրդի կողմից, որին մասնակցել է նաև Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ կազմակերպիչները միջոցառման ֆինանսավորման համար կառավարության հավանությունը չեն հայցել՝ հնարավոր է՝ խախտելով «Դրամաշնորհների մասին» օրենքը։