Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն. Էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի երեք ատոմակայանները կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը
Ուկրաինայի երեք ատոմակայանները կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը երկրի էներգետիկ ենթակառուցվածքին ռուսական նոր հարվածներից հետո։ Այս մասին հայտարարել է «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության» գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Ուկրաինայի գործող ատոմակայանների ինը ռեակտորների հզորությունը կրճատվել է։ Ցանցից անջատվել է նաև Ռիվնե ատոմակայանի մեկ ռեակտորը։ Միևնույն ժամանակ, ատոմակայանները շարունակում էին ստանալ արտաքին էլեկտրաէներգիա, թեև Խմելնիցկի ատոմակայանը կորցրել էր կապը երկու էլեկտրահաղորդման գծերի հետ։
«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը չափազանց փխրուն է ու խոցելի, ինչը մեծ վտանգ է ներկայացնում միջուկային անվտանգության համար։ Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն ռազմական զսպվածություն ցուցաբերել այն տարածքներում, որտեղ կան խոշոր ատոմակայաններ և այլ օբյեկտներ, որոնցից դրանք կախված են»,- ասել է Ռաֆայել Գրոսին։
Նշվում է, որ ատոմակայանի անմիջական վնասների մասին տեղեկություններ չկան, սակայն Ուկրաինան միջազգային գործակալությանը հայտնել է, որ հարվածները դեռևս հարվածում են էլեկտրաէներգետիկ ենթակայաններին, որոնք ատոմակայաններն օգտագործում են հաղորդման համար: