Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը ժամանել է Կիև
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը ժամանել է Կիև: Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։
Գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսի գլխավորած 14 հոգանոց առաքելությունը Կիևից այս շաբաթվա վերջին կմեկնի Զապորոժիեյի ատոմակայան։
ՄԱԿ-ի գործակալության առաքելությունը պետք է վերահսկի Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի ներկայիս իրավիճակը։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Զապորոժիեյի ատոմակայանի շրջակայքը հաճախակի ռմբակոծվում է, ինչի համար ռուսական և ուկրաինական կողմերը մեղադրում են միմյանց։