Ատոմային էներգիայի գործակալության հաղորդմամբ, Զապորոժյեի էլեկտրակայանը կրկին անջատվել է ցանցից

10:36, 04.09.2022

Զապորոժյեի ատոմակայանի կապը հիմնական էլեկտրացանցին կրկին անջատվել է։ Այս մասին տեղեկություն է տարածում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

«Զապորոժյեի ատոմակայանը կրկին կորցրել է կապը մնացած արտաքին հիմնական էլեկտրահաղորդման գծի հետ, սակայն կայանը շարունակում է էլեկտրաէներգիա մատակարարել պահեստային գծի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կայանի երկու գործառնական բլոկներից մեկն այսօր փակվել է ցանցի սահմանափակման պատճառով։

«Մեկ ռեակտորը դեռ աշխատում է և արտադրում է էլեկտրաէներգիա ինչպես հովացման, այնպես էլ հիմնական անվտանգության գործառույթների համար տեղում և ցանցում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Զապորոժյեի ատոմակայանը ռուսների կողմից գրավվել էր մարտի սկզբին։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կայանի շրջակայքում ռմբակոծությունների աճ է գրանցվել, ինչի համար երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց: Սեպտեմբերի 1-ին կայան է ժամանել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը՝ դիտարկման համար։

Նմանատիպ