Քարելիի մունիցիպալիտետի Ատոց գյուղում ռուս զինվորականները առավոտյան կրկին հայտնվել են: Նրանք տարածքում մոնտաժում են մետաղյա ձողեր: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը՝ իրադարձության վայրից:
Այս պահի դրությամբ, մոնտաժվել է մոտ 50 մետաղյա ձող:
Գյուղի մի հատվածում փշալարերն անցկացվել էին 2008 թվականից հետո, իսկ այժմ ձողեր են մոնտաժվում մնացած պարագծով:
Տեղի բնակիչները կասկածում են, որ ձողերի մոնտաժումից հետո կտեղադրեն ցանկապատ:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, Ատոց գյուղի հարակից տարածքում ընթանում է անօրեն սահմանազատման գործընթաց: Փաստին արձագանքում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը կոչ է անում Ռուսաստանին, դադարեցնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված անօրեն գործողությունները: