Պենտագոնը, հնարավոր է, Թրամփին պատերազմի մասին ամբողջական պատկերը չի հայտնում. այս վերնագրով հոդված է հրապարակել «Ատլանտիկը»։ Հրատարակության համաձայն՝ փակ հանդիպումների ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բազմիցս կասկածի տակ է դրել Իրանի վերաբերյալ պատերազմի նախարարության տրամադրած տեղեկատվության հավաստիությունը և բարձրացրել է ամերիկյան հրթիռների պաշարների հարցը։
«Ատլանտիկի» համաձայն՝ վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ասում են, որ փոխնախագահը կասկածել է պատերազմի մասին Պենտագոնի տրամադրած տեղեկատվության ճշգրտությանը։
Վենսը նաև մտահոգություն է հայտնել որոշակի հրթիռային համակարգերի հասանելիության վերաբերյալ նախագահ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։
«Զինամթերքի պաշարների կտրուկ նվազման հետևանքները պոտենցիալ աղետալի են. ԱՄՆ ուժերը ստիպված կլինեն օգտագործել զինամթերքը նույն պաշարներից՝ Թայվանը Չինաստանից, Հարավային Կորեան՝ Հյուսիսային Կորեայից, իսկ Եվրոպան՝ Ռուսաստանից պաշտպանելու համար»,- ասված է հոդվածում։
Պատերազմի քարտուղար Փիթ Հեգսեթը և գլխավոր շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հրապարակավ հայտարարել են, որ ԱՄՆ զենքի պաշարները բավականին մեծ են։